AM
17 Հուլիս 2019 - 08:55 AMT

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիսի լույս 17-ի գիշերը հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ կրակն ինտենսիվ չի եղել:

«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին», – ասել է Հովհաննիսյանը: