AM

Օգտագործման պայմաններ

  1. Դրույթներ

Այցելելով այս կայքը, Դուք համաձայնվում եք ենթարկվել սույն «օգտագործման պայմաններին», կիրառելի բոլոր օրենքներին և նորմերին, և համաձայվում եք որ Դուք պատասխանատու եք Ձեր տեղական օրենքների հետ դրանց համապատասխանության համար: Եթե Դուք համաձայն չեք այս դրույթներից որևէ մեկի հետ, ապա Ձեր մուտքը սույն կայք և դրա կիրառումը արգելված է: Կայքում պարունակվող նյութերը` ներառյալ լրատվական, տեսավերլուծական նյութերը և հարցազրույցները, պահպանվում են համապատասխան հեղինակային իրավունքներով և արտոնագրված են Creative Commons License: «PanARMENIAN Photo» և «PAN Photo» ջրանշանը պարունակող բոլոր լուսանկարների իրավունքները պատկանում են «ՊԱՆ Մեդիա» ՍՊԸ-ին (PAN Media) և նույնպես տարածվում են Creative Commons-ի արտոնագրով:

  1. Արտոնագրի կիրառումը

PAN.am (PanARMENIAN.Net) կայքի պարունակությունը արտոնագրված է Creative Commons-ի Attribution 4.0 արտոնագրով:

Սույն արտոնագիրը թույլ է տալիս տարածել, վերամշակել, ճշգրտել և զարգացնել կայքում հրապարակված նյութերը, ինչպես նաև օգտագործել դրանք առևտրային նպատակներով: Այնուամենայնիվ, նյութի հեղինակին (եթե նշված է) և աղբյուրը նշելը պարտադիր է:

Կան որոշակի սահմանափակումներ`

  • Չի թույլատրվում նյութերից ջնջել հեղինակային իրավունքի կամ սեփականության մասին այլ հիշատակումները:
  • PAN.am (PanARMENIAN.Net) կայքի նյութերի ցանկացած օգտագործման դեպքում պետք է նշվի` PAN.am, PanARMENIAN.Net, PanARMENIAN Network, PanARMENIAN Photo, կամ PAN Photo համապատասխանաբար և պահանջվում է, որ PAN.am-ի (PanARMENIAN.Net)-ի նյութերը խմբագրելիս պահպանվեն սկզբնօրինակի ենթատեքստը և շեշտադրումները:
  • “PAN.am”, “PanARMENIAN Network”, “PanARMENIAN.Net”, “PanARMENIAN Photo”, “PAN Photo” ապրանքային նշանները չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով, սակայն լոգոտիպերը կարող են օգտագործվել այլ կայքերում` որպես հղում www.pan.am (www.panarmenian.net) կայքի վրա:

Սույն արտոնագիրը ավտոմատ կերպով կարող է խզվել «ՊԱՆ Մեդիա» ընկերության կողմից եթե Ձեր կողմից խախտվի այս սահմանափակումներից ցանկացածը: Արտոնագրի կասեցման դեպքում Դուք պարտավորվում եք ոչնչացնել Ձեր տրամադրության տակ գտնվող ցանկացած ներբեռնված նյութ, լինի դա տպագիր թե՜ էլեկտրոնային տարբերակով:

  1. Հրաժարում պատասխանատվությունից

PAN.am (PanARMENIAN.Net) կայքի պարունակությունը, ներառյալ անուները, լուսանկարները, պատկերները, լոգոտիպերը, նշանատիպերը որոնք վերաբերում են PAN.am-ին (PanARMENIAN.Net-ին), PAN Photo-ին կամ PanARMENIAN Photo-ին, իր արտադրանքին և ծառայություններին (կամ երրորդ կողմի արտադրանքին և ծառայություններին) ներկայացված են «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ» և «ԵՐԲ ՈՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ» հիմքերով:

Օրենքով թույլատրված սահմաններում, PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) բացառում է ցանկացած հավակնություններ և երաշխիքներ (թե՜ բացահայտ և թե՜ օրենքով սահմանված), ներառյալ բավարար որակի, որևէ նպատակի ծառայելու, անդրժելիության, հարմարության, ապահովության և ճշգրտության երաշխիքները: PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) չի կարող երաշխավորել կայքի կամ դրա պարունակության ամբողջականությունը, արդիականությունը կամ անխափան գործունեությունը: Չնայած նրան, որ մենք փորձում ենք ապահովել PAN.am-ի (PanARMENIAN.Net-ի) տրամադրած նյութերի ճշգրտությունը իրենց հրապարակման պահին, PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) պատասխանատվություն չի կրում սխալների, բացթողումների կամ կայքի այլ թերացումների համար:

  1. Սահմանափակումներ

PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) կամ իր մատակարարները չեն կարող պատասխանատվություն կրել ցանկացած վնասների համար (ներառյալ, բայց չսահմանափակվող տեղեկատվության կամ եկամուտի վնասների կամ կորստի, կամ գործունեության խափանման համար) որոնք կարող են տեղ գտնել PAN.am-ի (PanARMENIAN.Net-ի) նյութերի օգտագործումից, կամ օգտագործել չկարողանալուց, նույնիսկ եթե PAN Media-ն կամ իր կողմից արտոնագրված ներկայացուցիչը բանավոր կամ գրավոր կերպով տեղեկացվել է այդպիսի վնասի հնարավորության մասին: Եթե կան որոշակի իրավասություններ, որոնք արգելում են ենթադրվող երաշխիքների վրա դրվող սահմանապակումները, կամ հնարավոր/հարակից վնասներից սահմանափակ պատասխանատվության կրումը, սույն սահմանափակումները կարող են չկիրառվել Ձեր վրա: PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) և «ՊԱՆ Մեդիան» չեն երաշխավորում, որ PAN.am (PanARMENIAN.Net) կայքում հասանելի ֆունկցիաները միշտ անսխալ կամ անխափան կլինեն, որ թերացումները կվերացվեն, կամ որ PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) կամ իր սերվերները զուրկ են թերացումներից և վիրուսներից: Դուք գիտակցում եք, որ Ձեր պարտականությունն է հանդիսանում ապահովել համապատասխան գործառույթների իրականացումը և վիրուսների ստուգումը (ներառյալ հակավիրուսային պաշտպանությունը և այլ անվտանգության ստուգումները), որոնք կբավարարեն Ձեզ հատուկ տվյալների ներմուծման և արտածման ճշգրտության պահանջներին:

  1. Հղումներ
  • Հղումներ PAN.am (PanARMENIAN.Net) կայքին
    PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) չի կարող ստուգել ինտերնետում իրեն հղվող բոլոր կայքերը և պատասխանատու չէ դրանց պարունակության համար: Հղման առկայությունը չի ենթադրում PAN.am-ի (PanARMENIAN.Net-ի) կողմից այդ կայքին հավանության տալը: Ցանկացած այդպիսի հղումով կապված կայքի կիրառումը օգտագործողի պատասխանատվությունն է:
  • Հղումներ PAN.am-ից (PanARMENIAN.Net-ից)
    Մենք չենք վերահսկում կամ վերլուծում այս կայքից հղված երրորդ կողմերի կայքերը: Այդպիսի կայքերի վրա արտահայտված կարծիքները և նյութերը կարող են չհահամապատասխանել PAN.am-ի (PanARMENIAN.Net-ի) կարծիքներին և PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) չի կարող հանդիսանալ որպես այդ կարծիքները հրապարակող կողմ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատու չենք այդ կայքերի գաղտնիության կիրառման կամ պարունակության համար: Մենք խրախուսում ենք մեր այցելուներին կարդալ այդ կայքերի գաղտնիության հարտարարագրերը: Դուք ինքներդ պետք է գնահատեք այս կայքից հղված այլ կայքերի անվտանգությունը և հուսալիությունը մինչև այնտեղ Ձեր անձնական տեղեկատվություն թողնելը: PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) չի կարող պատասխանատվություն կրել որևէ կերպ տեղի ունեցած տեղեկատվության կորստի կամ վնասի համար, ինչը տեղի է ունեցել երրորդ կողմին Ձեր անձնական տեղեկատվության փոխանցման արդյունքում:

 

  1. Կայքի օգտագործման պայմանների փոփոխությունները

PAN.am-ը (PanARMENIAN.Net-ը) կարող է խմբագրել իր կայքի օգտագործման սույն պայմանները առանց զգուշացման: Օգտվելով կայքից, դուք համաձայնվում եք ենթարկվել կայքի օգտագործման այս դրույթներին և պայմաններին:

  1. Օրենք և իրավասություն

Այցելելով այս կայքը` Դուք և PAN Media-ն համաձայնում եք, որ բոլոր հարցերը, կապված այս էջի այցելության և նրա օգտագործման հետ, կարգավորվում են ՀՀ օրենքներով և բանակցություններում չհարթված վեճերը ընդդատյա են ՀՀ դատական ատյաններին:

Տարածել