AM

Մեր Մասին

PAN.am-ը Հայաստանի առաջին և ամենահին առցանց մեդիան է՝ 2000 թվականի սկզբից։

Տարիների ընթացքում այն նորությունների գործակալությունից վերածվել է համահայկական մեդիա հարթակի՝ միավորելով Հայաստանը և աշխարհասփյուռ հայությանը՝ վստահելի տեղեկատվության, թեմատիկ օրիգինալ հրապարակումների և հեղինակային նյութերի միջոցով։

Մենք լուսաբանում ենք թե՛ տեղական, թե՛ համաշխարհային զարգացումները՝ կենտրոնանալով հայերի համար կարևոր թեմաների վրա՝ քաղաքականությունից և հասարակությունից մինչև մշակույթ, տեխնոլոգիաներ և տնտեսություն։

Միաժամանակ PAN-ը չի սահմանափակվում միայն նորություններով․ #լավPANեր-ի շրջանակում մենք ստեղծում ենք թեմատիկ մեդիա նախագծեր, զարգացնում գաղափարներ և ներկայացնում փորձագետների կողմից պատրաստված որակյալ բովանդակություն։

Մեր առաքելությունն է մատուցել վստահելի տեղեկատվություն, որակյալ, ստուգված և փորձագիտական բովանդակություն՝ հստակ, հավասարակշռված և մեր բազմաթիվ ընթերցողներին հետաքրքիր ձևաչափերով։

Ու մենք գիտենք, որ ապագան պայծառ է և եռագույն~

Տարածել