AM
11 Հոկտեմբեր 2020 - 07:29 AMT

ԱՀ նախագահ․ Այս ցեղասպանության պատասխանատուներից է ցեղասպանություն ապրած Իսրայելը

Թե ցեղասպանություն ապրած Իսրայելի, և թե այլ երկրների իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին իրենց վաճառած անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են գրոհային նպատակով։ Եվ այդ երկրները շարունակում են մատակարարել, ինչն ապացուցում է, որ աշխարհում տիրում է փողը։

Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իսրայելի կառավարությունը տեղյակ է, որ իրենց միայն պաշտպանական նպատակներով օգտագործելու համար վաճառած անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են գրոհելու նպատակով։

Հարությունյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանի իրենցից գնած անօդաչու թռչող սարքերը Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական նպատակներով, այլև իսրայելցի մասնագետներն էին օգտագործում դրանք։

«Դրա համար եթե Իսրայելի իշխանությունն ասեր, որ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքը կլիներ մարդկությանը։ Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր մատակարարել: Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում, և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այս քայլերը հերթական ապացույցն են։ Տեղյակ են ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլ բոլոր իշխանությունները