AirBaltic-ը հայտարարել է Երևանի ու Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի միջև նոր թռիչքների մեկնարկի մասին, փոխանցում է Business Traveller-ը։
Այն գործարկվելու է 2021-ի հունիսին ու դառնալու է ավիաընկերության 5 նոր ուղղությունից մեկը․ թռիչքներ են նախատեսվում ՌԴ Եկատերինբուրգ, Անգլիայի Մանչեսթեր և Նորվեգիայի Բերգեն և Թրոնհեյմ քաղաքներ։
AirBaltic-ի գործադիր տնօրեն Մարտին Գաուսի խոսքով՝ թռիչքների պահանջարկը կսկսի աճել առաջիկա ամիսներին, երբ համավարակի դեմ պայքարում կներդրվեն վստահելի լուծումներ՝ ինչպիսիք, օրինակ, պատվաստանյութերն են։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ AirBaltic-ը Երևանի ու Ռիգայի միջև թռիչները սկսելու է 2020-ի մայիսին, սակայն այդ պլանները ձախողվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։





