AM
3 Փետրվար 2021 - 11:07 AMT

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա

Փետրվարի 2-ին Արցախում կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից 465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: