AM
20 Մարտ 2021 - 07:09 AMT

Արցախում ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

Արցախում ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Աշխատանքներն իրականացվում են կողմերի միջև շփման գծի հարևանությամբ գտնվող հողամասերում։

«Եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում անցնող բաժանարար գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողերով։ Այժմ գտնվում ենք այդպիսի տեղանքում գտնվող խաղողի այգիներից մեկում, որտեղից մինչև շփման գիծ ընդամենը մոտ 20 մետր է»,-ասել է Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպյոլկինը։

Ըստ նրա այսժմ մեկնարկել են գարնանային նախապատրաստական աշխատանքները, իրավիճակն այդ գոտում հանգիստ է։

«Տարածաշրջանի խաղողագործները հնարավորություն են ստացել սկսելու անհրաժեշտ աշխատանքները եղանակի տաքացմանը զուգընթաց»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում շարունակվում են կենսական նշանակության ինժեներական կառույցների վերականգնման աշխատանքները։