Մարտի 22-ին Արցախում կատարվել է 70 թեստավորում, որոնց արդյունքում երկրում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2443 դեպք: Կատարվել է 21,517 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:





