AM
1 Ապրիլ 2021 - 06:48 AMT

Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից մարտի 31-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով`Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 1-ին զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում:

Արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն:Նախնական տվյալներով 26-ը՝ քաղաքացիական անձինք են: