AM
15 Հուլիս 2022 - 13:33 AMT

Բայդենը Բեթղեհեմում հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարքի հետ

Հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեթղեհեմում հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Հանդիպումը տեղի է ունցել Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցում:

Սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել է նաև ուրիշ թեմաներ:

Այս առթիվ պատրիարք սրբազանը Բայդենին է նվիրել հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: