Համաշխարհային աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Ադրբեջանի վերջին ագրեսիային ՀՀ դեմ՝ նշելով, որ հայերին ոչ ոք չի պաշտպանում Ադրբեջանից։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից։
Հայաստանում նավթ չկա, իսկ ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց։ Երևան այցիս ժամանակ ես 2 մանկատուն այցելեցի, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան, նրանք նավթ ունեն»,- գրել է նա։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։





