Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահ զորակազմի տեղեկագրում։
Միջադեպից տուժածներ չկան։
Փաստի առթիվ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները «ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երևեկության վերսկսման շուրջ»։
Փետրվարի 28-ին և մարտի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Արցախի Մարտունու շրջանում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց ուղղությամբ։





