Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Փաշինյանը կհանդիպի նաև Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ, կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:





