AM
16 Հոկտեմբեր 2024 - 08:41 AMT

Ազիզյան. Ժամը 20:00-ից կզգաք ակտիվ ցիկլոնի ուժը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է չխաբվել արևային եղանակին, և զգուշացրել է, որ ակտիվ ցիկլոնի ուժը կզգացվի երեկոյան։

«Արևային եղանակին չխաբնվեք, այսօր երեկոյան ժամը 20:00-ից կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը»,-գրել է նա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր հերթին գրել է, որ հոկտեմբերի 17–ինհանրապետության մի շարք շրջաններում կթափվի ամբողջհոկտեմբերի նորմայի չափ անձրև։

Ավելի վաղ կենտրոնը հայտնել էր, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։