AM
Հեղինակ՝ Արման Գասպարյան
12 Հունվար 2026 • 09:00 AMT
Հագեցած կինոտարի. 2026-ի քառասուն ամենասպասված ֆիլմերը
Անցած 2025թ-ը աչքի ընկավ հրաշալի ֆիլմերի առատությամբ, իսկ մի քանիսը վարձույթում հեշտությամբ հաղթահարեցին մեկ միլիարդ դոլարի սահմանը։ Սակայն 2026-ը խոստանում է էլ ավելի տպավորիչ լինել, հատկապես խոշոր բլոկբաստերների հարցում։ PAN-ն այս տարվա հագեցած ժամանակացույցից ընտրել է ամենասպասված 40 ֆիլմը, որոնք ցուցադրվելու են մեծ էկրաններին։ 1. «Գրենլանդիա. Միգրացիա», (Greenland 2: Migration), ռեժ. Ռիկ Ռոման Վո, պրեմիերան` …
29 Դեկտեմբեր 2025 • 09:00 AMT
Ամանորյա խոհանոցին. Հինգ ֆիլմ՝ ուտեստների պատրաստման ընթացքում
Ամանորի սեղանի ուտեստների պատրաստումը ոգեշնչում է պահանջում, սակայն, միաժամանակ, կոնկրետ ֆիզիկական գործողություններ. կտրատել, խառնել, ծեծել, սպասել, թեքել… Դրա համար ընթացքում անհրաժեշտ է միացնել ֆիլմեր, որոնք ոչ միայն կապահովեն տրամադրություն, այլև իրենց ռիթմով ու բնույթով կհամընկնեն այդ գործողությունների հետ։ Խոհանոցում լավ ֆիլմը չի պահանջում անընդհատ գամված լինել էկրանին, այլ աջակցում է պատրաստման պրոցեսին։ PAN-ը պատմում է …
22 Դեկտեմբեր 2025 • 21:18 AMT
Երրորդ անգամ չստացվեց. Նոր «Ավատարը»՝ ստեղծագործական ինքնակրկնության վառ օրինակ
Այն, որ Ջեյմս Կեմերոնը 2009թ-ին հերթական հեղափոխությունն իրականացրեց կինոինդուստրիայում` ստեղծելով իր ժամանակի ամենատպավորիչ ու, ինչը ոչ պակաս կարևոր է, վարձույթում ահռելի գումարներ աշխատած բլոկբաստերը, չար կատակ խաղաց ռեժիսորի հետ։ «Ավատարի» (Avatar) սիքվելը Կեմերոնը կինոդիտողի դատին ներկայացրեց միայն 13 տարի անց. «Ջրի ուղին» (The Way of Water, 2022), չնայած ակնհայտ ինքնակրկնությանը, արժանի շարունակություն էր, որը նորովի …
15 Դեկտեմբեր 2025 • 21:30 AMT
«Ես»-ի կորուստ` հօգուտ «մենք»-ի. Անհատականության կործանման մասին 10 ֆիլմ ու սերիալ
Apple TV սթրիմինգային ծառայությունով ցուցադրվում է Breaking Bad-ի հեղինակ Վինս Գիլիգանի «Պլուրիբուս» (Pluribus) գիտաֆանտաստիկ սերիալը։ Անհատականի ու կոլեկտիվի միջև բախման թեման վաղուց չէր փոթեթավորվել այսքան տաղանդավոր, խելացի ու հնարամիտ ձևով։ Եթե ինչ-ինչ պատճառներով բաց եք թողել, անպայման նայեք։ Իսկ PAN-ը պատմում է թեմայի հետ առնչվող ևս 10 ֆիլմի ու սերիալի մասին։ 1. «Անիհիլացում» (Annihilation, 2018) …
1 Դեկտեմբեր 2025 • 12:12 AMT
Ձմեռը մոտ է. 10 ֆիլմ, որտեղ ցուրտը լիարժեք հերոս է
Կինոյում ձմեռը հաճախ ծառայում է որպես դեկորացիա. ձյունոտ բնապատկեր, բուխարի, թեթևակի մելանխոլիկ վիճակ։ Սակայն լինում են ֆիլմեր, որոնցում ցուրտը վերածվում է ինքնուրույն ուժի` սահմանելով իրադարձությունների ռիթմը, կոտրելով բնավորությունները ու թշնամական դարձնելով պատման տարածությունը։ Դրանք նայելիս մրսում ես, այդ ֆիլմերում ցուրտը կառավարում է մարդկանց ու վերածում բնությունը գործող անձի։ Ձմռան առաջին օրը PAN-ը ներկայացնում է տասը …
24 Նոյեմբեր 2025 • 12:24 AMT
Երբ մեկ օրը վերածվում է մի ամբողջ կյանքի. ժամանակային հանգույցների մասին յոթ լավագույն ֆիլմն ու սերիալը
Ժամանակային հանգույցը զարմանալի դրամատուրգիական լուծում է։ Մի կողմից այն ծայրահեղ պարզ է. կերպարը նորից ու նորից ապրում է միևնույն օրը։ Մյուս կողմից` խիստ ճկուն. հանգույցը կարող է լինել կատակերգություն, հորրոր, փիլիսոփայական առակ, հասունացման մասին երգիծանք, կամ տանջալից վարժանք բնավորության ու ներքին ամրության համար։ Ու ամենակարևորը, հանդիսատեսը գաղտնի հաճույք է ստանում` հետևելով, ինչպես է հերոսն իր …
17 Նոյեմբեր 2025 • 12:32 AMT
Գեղեցիկն ու հրեշը. Գիլյերմո դել Տորոյի մաղով անցած «Ֆրանկենշթեյնը»
Նոյեմբերի 7-ին Netflix-ով դուրս եկավ կուլտային ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ֆրանկենշթեյն» ֆիլմը, որը Մերի Շելիի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» գրքի նոր էկրանավորումն է։ Ավելի քան երկու դար առաջ գրված գիրքը համարվում է առաջին լիարժեք գիտաֆանտաստիկ գրական ստեղծագործությունը։ Շելլին` հզորագույն ինտելեկտով ու իր ժամանակների համար խիստ առաջադեմ մտածելակերպով կին, գիրքը սկսել է գրել ընդամենը 18 տարեկանում, …
10 Նոյեմբեր 2025 • 12:52 AMT
Սա մարդկանց տեղ չի. Պոստմոդեռնիստական «Գիշատիչը» միաժամանակ ուրախացնում է ու հիասթափեցնում
Մոտ քառասուն տարի առաջ` 1987թ-ին, մարտաֆիլմերի վարպետ Ջոն Մակտիրնանը նկարեց էտալոնային գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ` հորրորի էլեմենտներով։ Ջունգլիները հանկարծ կենդանություն առան ու հիշեցրին, որ անգամ եթե խարույկի մոտ նստածները պինդ տղամարդիկ են, պատերազմներում թրծված մարտիկներ, եղբայրներ, միևնույն է, թփերի մեջ թաքնված գիշատիչը կարող է ոչնչացնել բոլորին։ Դեռ հնագույն, նախնադարյան ժամանակներից մարդկությանը հետապնդող այս գենետիկական վախը` կապված ավար …