AM
Հեղինակ՝ Նանե Մանուկյան
9 Հունվար 2026 • 09:00 AMT
Մակրոնի կնոջ սեռը, դատարանի որոշումն ու դավադրության տեսությունները. Ինչու Բրիջիտ Մակրոնը պիտի «ապացուցի», որ կին է
Կարծում էինք, թե դավադրության տեսություններ հորինելիս, մահացած մարդկանց կենդանացնելիս ու մարդու սեռը փոխելիս հայերից ավելի վառ երևակայություն ունեցող չկա։ Ու, անշուշտ, մեզ դուր է գալիս ամեն տեղ «առաջինը» լինելու այս մոլուցքը։ Բայց արի ու տես, որ ֆրանսիացիներն այս պայքարում հաղթող են ճանաչվում։ Տարիներ շարունակ պնդում են, որ իրենց երկրի առաջին տիկինն իրականում ոչ թե տիկին …
26 Դեկտեմբեր 2025 • 09:00 AMT
Կոմիտասի նոտա-բացիկը, Իսահակյանի փարիզյան դիպվածն ու Օրբելիների նամակագրությունը. Ինչպիսին էին հայ մեծերի Ամանորի ուղերձները
Այսօր՝ 21-րդ դարի գերարագ կյանքի ռիթմի պայմաններում, Ամանորը ու հատկապես Ամանորի շնորհավորանքը մի քանի արագ, կարճ ու կոնկրետ մաղթանք է դարձել։ Հաճախ նույն բառերը՝ նույն հերթականությամբ։ Մարդիկ առանձնապես ոչ ժամանակ ունեն, ոչ տրամադրություն, ոչ էլ ցանկություն՝ գրել կամ կարդալ երկար մաղթանքներ։ Բայց մյուս կողմից՝ ինչպես մեր երկրի համար խիստ կարևոր մի շարք հարցերում, այս դեպքում …
24 Դեկտեմբեր 2025 • 15:43 AMT
Ապամոնտաժվող Սևակը, սյուրռեալիստական Բաբաջանյանն ու դժգոհ ժողովուրդը. Ինչու է Հայաստանում ամեն երկրորդ արձանը մեծ աղմուկ առաջացնում
Դժվար թե գտնեք որևէ երևանցու, որ Կարապի լճի մոտով անցնելիս չի նկատել կամ մի պահ կանգ չի առել՝ քաղաքում «լուռ» նվագող Բաբաջանյանին ուսումնասիրելու համար։ Այո՛, Առնո Բաբաջանյանի արձանը շատերին կարող է դուր չգալ, շատերն էլ այն համարում են սյուրռեալիստական տարրերով հաջողված հուշարձան։ Բայց փաստ է, որ այս արձանը վաղուց մայրաքաղաքի դեմքերից է դարձել։ Բայց մինչև …
19 Դեկտեմբեր 2025 • 13:16 AMT
Ռոբ Ռայներն ու կինը սպանվել են, մեղադրյալը նրանց որդին է. Մարդկանց վարկածները, Թրամփի տհաճ արձագանքն ու քրգործի ընթացքը՝ մեկ տեղում
Դեկտեմբերի 14-ին Լոս Անջելեսի Բրենթվուդ թաղամասում գտնվող առանձնատանը հայտնաբերվեցին ամերիկյան կինոյի ամենահայտնի դեմքերից մեկի՝ ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների մարմինները։ Լուրն իսկապես շոկային էր, հատկապես երբ պարզ դարձավ, որ կատարվածը սպանության, իսկ նախնական վարկածով՝ հենց զույգի որդու կողմից կատարված սպանության հետևանք է։ Տունը, որ տարիներ շարունակ ընտանեկան թվացյալ խաղաղության, ստեղծագործ …
17 Դեկտեմբեր 2025 • 15:50 AMT
Բրոդվեյի հայ աստղը, Հիչքոքն ու համր կինոյի սկիզբը. Ինչ ժառանգություն է թողել Ֆլորա Զաբելը
20-րդ դարասկզբի Նյու Յորքում Ֆլորա Զաբելի անունը շրջանառվում էր տարբեր միջավայրերում՝ թատրոնում, մամուլում, երբեմն էլ կինոյի մասին զրույցներում։ Նա հայտնի էր որպես Բրոդվեյի դերասանուհի, բայց նրա կենսագրական փաստերը հաճախ շատ ավելի մեծ ուշադրության էին արժանանում, քան մասնագիտական հաջողությունները։ Կոստանդնուպոլսում ծնված, վաղ տարիքում Ամերիկա տեղափոխված, ինքնուրույն կարիերա կառուցած կնոջ ճանապարհը դեպի Բրոդվեյ չէր համապատասխանում ժամանակի ընդունված …
12 Դեկտեմբեր 2025 • 13:56 AMT
2Pac-ի սպանությունը, 50 Cent-ի վրեժն ու Diddy-ի անկումը. Ինչ է բացահայտում P. Diddy-ի մասին Netflix-ի և 50 Cent-ի դոկումենտալը
Երաժշտական մոգուլ Փի Դիդդիի անունն ու կերպարը երկար տարիներ ներկայացվում էր որպես ամերիկյան երազանքի դասական սցենար։ Միայնակ մոր հետ մեծացած, փողոցներում «դասեր քաղած» տղան բարձրանում է փառքի աստիճաններով ու դառնում հիփ հոփի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ապրում է  շքեղության, փայլի ու անսահման հնարավորությունների պայմաններում։ Netflix-ի նոր չորսմասանոց վավերագրական սերիալն այս հեքիաթը մի փոքր այլ կերպ է …
10 Դեկտեմբեր 2025 • 16:18 AMT
Գրեմմի մրցանակը, Արմսթրոնգի ալբոմն ու ԽՍՀՄ այցը. Ջազին Ջորջ Ավագյանի մոտեցումը հեղափոխական էր
Ջորջ Ավագյանի պատմությունը սկսվում է Ռուսաստանի Արմավիր քաղաքում՝ 1919 թվականին։ Կարճ ժամանակ անց Ավագյանների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի, այնտեղից էլ արդեն՝ Միացյալ Նահանգներ։ Նյու Յորքը դառնում է այն քաղաքը, որտեղ Գևորգ Ավագյանը սովորում է, կայանում և նոր անուն է ստանում։ Այստեղ Գևորգը դառնում է Ջորջ։ Սկզբում սա պարզապես նոր իրականությանը հարմարվելու միջոց էր, բայց հետագայում՝ …
5 Դեկտեմբեր 2025 • 14:12 AMT
«Դոլինայի էֆեկտը», բարկացած տիկտոկն ու դատական նախադեպը. Ինչու են Ռուսաստանում չեղարկում Դոլինային
Եթե հավատանք ռուսական լրատվամիջոցներին, սոցցանցերին ու հատկապես բարկացած տիկտոկյան հանրությանը, ապա Լարիսա Դոլինայի շուրջ սկանդալը դեռ շատ շերտեր կստանա ու շատ կտարածվի։ Իսկ մեմերի պակաս այս ընթացքում հաստատ չի զգացվի։ Թվում էր, թե երգչուհին իր կյանքում տեսել է ամեն ինչ՝ անգամ ռուսական շոուբիզնեսի բոլոր սերունդների հաջողությունն ու անկումը, բայց երբևէ չէր պատկերացնի, որ «օր ծերության» …
3 Դեկտեմբեր 2025 • 16:35 AMT
Նա փրկեց Դալիին ու բացահայտեց Պոլլոքին. Փեգի Գուգենհայմի կյանքը՝ լի արվեստով, շներով ու սիրավեպերով
Փեգի Գուգենհայմի անունը վաղուց դուրս է եկել պարզապես մեծահարուստ մեկի կենսագրության սահմաններից։ Նա 20-րդ դարի առաջին կեսի արվեստի ամենամեծ ու տպավորիչ հավաքածուն ուներ, բայց միայն սա չէ, որ բնորոշում էր Գուգենհայմին։ Նա զգում էր ժամանակի շունչն ու զարկը, շարժիչ ուժ էր բազմաթիվ արվեստագետների համար և ինքն էր թելադրում ճաշակ ու մտածողություն։ Նրա կյանքը՝ մի փոքր …
28 Նոյեմբեր 2025 • 14:25 AMT
Արարատ-73-ը, Ստալինի որդու առաջարկն ու «Սպարտակի» ռեկորդը. Լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ճանապարհը
«Մարդ-դարաշրջան» ձևակերպումը շատ հազվադեպ է այսքան տեղին լինում։  99 տարեկանում կյանքից հեռացած Նիկիտա Սիմոնյանի կյանքն իսկապես մի ամբողջ դարաշրջան է ամփոփում՝ հաղթանակների, ֆուտբոլային բարձունքների, ճակատագրական հանդիպումների ու լեգենդների մի դարաշրջան։ Սիմոնյանը ֆուտբոլային իր ժամանակաշրջանի վերջին կենդանի լեգենդն էր ու ամբողջ տարածաշրջանում և անգամ աշխարհում ֆուտբոլասեր հանրության արձագանքը, ափսոսանքի ու հիացմունքի խոսքերը սրա գլխավոր ապացույցն են։ …