AM

Ֆինանսական լուրերի ամփոփումը, և որքան կանխիկ են օգտագործում տարբեր երկրներում

-ի հետ
#120
11 Դեկտեմբեր 2025

Ֆինանսական լուրերի ամփոփումը, և որքան կանխիկ են օգտագործում տարբեր երկրներում

Տարածել

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք կանխիկ փողի օգտագործման մակարդակը. զարմանալի չէ, որ այն ամենաշատը կիրառվում է աղքատ երկրներում, հարուստ երկրներում (Շվեդիա, Նորվեգիա, Հրվ. Կորեա) այն մոտ 10% է, բայց կան բացառություններ` Ճապոնիայում ու Գերմանիայում փողի 50%-ից ավելին օգտագործվում է կանխիկ եղանակով

Աշխարհի փողերի միայն մոտ 80%-ն է ֆիզիկական կանխիկ դրամ (թղթադրամ եվ մետաղադրամ)․ գերակշիռ մասը գոյություն ունի միայն թվային եղանակով՝ բանկային հաշիվներում

Աղբյուրը՝ https://tinyurl.com/288hwm4v

  1. 🇦🇲  Սև ուրբաթ, գնա, Նոր տարի՝ արի… Եթե նախկինում Ամանորն ընտանիքով հավաքվելու ու Թաթայի տակ պարելու տոն էր, այժմ այն «մեգա ծախսերի» երևույթ է, տնտեսության համար՝ տոն, իսկ սպառողի՝ ճիշտ հակառակը: Շատ երկրներում տարվա մանրածախ վաճառքի 20-40%-ը տեղի է ունենում հենց Ամանորի շրջանում։ Ու քանի չեք հասցրել «նոր տարվա վարկ» վերցնել, մեզնից մի քանի խորհուրդ՝ «փոսը չընկնելու» համար: Նախ,  սահմանեք բյուջե, ընդ որում՝ առանձնացրեք նվերների և «սեղանի» գումարները. կազմեք ցուցակ յուրաքանչյուրի համար գումարի վերին սահմանով: Շատ լավ լայֆհաք է Secret Santa խաղալը, այսպես կարող եք նվեր գնել միայն մեկ հոգու համար: Եվ ամենադժվարը՝ մի կատարեք էմոցիոնալ գնումներ. խանութներում ցուցադրված ամեն ինչ չէ, որ ձեզ անհրաժեշտ է, կարիք չկա ամեն տարի թարմացնելու տոնածառը կամ գնելու այնպիսի մթերք, որը սովորական օրերին չեք օգտագործում…

Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

  • 🚀  SpaceX-ը պատրաստվում է բաժնետոմսերի ներքին վաճառքի՝ նախապես հայտնի ներդրողներին ու աշխատակիցներին. ընկերության արժեքը մոտ $800 մլրդ է գնահատվում, ու եթե 2026-ին բաժնեմասի անգամ 5%-ը հրապարակային դառնա, այն կդառնա աշխարհի ամենամեծ IPO արած ընկերությունը՝ https://tinyurl.com/5dncaspu

  • 🚿  Թրամփն էլ պնդում է, որ Մեքսիկան չի կատարում 1944-ի պայմանագիրն ու բավարար ջուր չի տրամադրում Ռիո Գրանդեից, ինչի պատճառով տուժում է ԱՄՆ գյուղատնտեսությունը. Թրամփը Մեքսիկայից մոտ 1 մլրդ տոննա ջուր է պահանջում, կամ սպառնում նոր մաքսատուրքով՝ https://tinyurl.com/mr36v2s8

  • 🚢  Իսկ Nvidia-ին նա վերջապես թույլ է տվել իր H200 չիպերը Չինաստանում վաճառել` փոխարենը վաճառքից 25% «փայ» է ուզում. այս որոշումից հետո Nvidia-ի բաժնետոմսերը մոտ 2% աճել են՝ https://tinyurl.com/2xentuzu

…տնտեսությունից

  • 👠  Թեև կանայք դեռևս փոքրամասնություն են միլիարդատերերի շարքում (374 կին, 2545 տղամարդ), նրանց միջին հարստությունն այս տարի x2 ավելի արագ է աճել. ի դեպ՝ այս տարվա միլիարդատեր 43 կանանցից 27-ն այդ շնորհմանն են արժանացել ժառանգության շնորհիվ՝ https://tinyurl.com/sayyrpb

  • 📽️  Netflix-ը $82.7 մլրդ-ով ձեռք էր բերելու Warner Bros-ը, բայց մինչ գործարքը կստորագրվեր, Paramount-ը (որը Թրամփի հետ մտերիմ հարաբերությունների ունի) հանդես է եկել $108 մլրդ առաջարկով, Warner Bros-ն էլ գնացել է մտածելու` https://tinyurl.com/ymk3ek98

  • 🛜  Իսկ ներկայիս տնտեսության ամենամեծ շահողները, պարզվում է՝ միջնորդներն են, ովքեր ապահովում են կապն արտադրողի ու գնորդի միջև` Amazon-ից և Uber-ից մինչև սննդի առաքման ծառայություններ, ու հաճախ ապրանքի գինն ավելի շատ որոշվում կամ թանկանում է միջնորդների պատճառով, քան հենց արտադրողի՝ https://tinyurl.com/ycx3hhje

… ֆինտեխից

  • 👀 Կանխատեսվում է, որ 2026-ին վճարումները կդառնան ավելի անհատականացված ու կանխատեսելի՝ ներառելով AI-ով գործարքներ և թվային ինքնության վավերացում. stablecoin-ների կիրառման շնորհիվ ավելի արագ և ապահով կդառնան միջսահմանային փոխանցումները՝ https://tinyurl.com/5n8uz72k

  • 📩  MoneyGram-ը ևս հնարավորություն կտա փոխանցումներ անել stablecoin-ներով, արդյունքում դրանք կախված չեն լինի բանկային համակարգից, իսկ ուղարկված գումարը հնարավոր կլինի ստանալ գրեթե ակնթարթային՝ https://tinyurl.com/msxxjhjx

  • 💳  Visa-ն միանգամից 3 համագործակցության ծրագիր է իրականացնում ԵՄ-ում, որոնց շնորհիվ այն կինտեգրվի գործակցող ֆինտեխերի էլ.դրամապանակներին. կանխատեսվում է, որ Եվրոպայում 2026-ին օգտատերերի մոտ 32%-ը միայն էլ.դրամապանակներով է գնումներ կատարելու՝ https://tinyurl.com/4rr73aya

…կրիպտոյից

  • 💰  Աշխարհի ամենամեծ ակտիվների կառավարչի՝ BlackRock-ի համար Bitcoin ETF-ը դարձել է ամենաշահութաբեր ակտիվը, որից ընկերությունը տարեկան $245 մլն եկամուտ է ստանում որպես ակտիվի կառավարման վճար. BlackRock-ը նաև աշխարհի 4-րդ ամենամեծ Bitcoin տիրապետողն է՝ https://tinyurl.com/3re84nzr

  • 💡  Մալայզիան էլ ուժեղացնում է անօրինական կրիպտո-մայնինգի դեմ պայքարն այն բանից հետո, երբ պարզվել է, որ վերջին 5 տարում մայներներն ավելի քան $1 մլրդ-ի ապօրինի էլեկտրաէներգիա են օգտագործել՝ https://tinyurl.com/368k6tsu

  • 🍩  Ու մինչ ձեր 6 տարեկան երեխան դեռ սովորում է բուֆետի բուլկիի մանրը ճիշտ հաշվել՝ Binance-ը գործարկել է Junior հավելվածը, որը թույլ է տալիս երեխաներին (ծնողի հսկողությամբ) կրիպտոակտիվներ պահել և տոկոսներ ստանալ՝ https://tinyurl.com/nhf4cuen

Վերջում՝ բոնուս Աֆրիկայի մասին․

  1. 🎥 Ինչպե՞ս է ստացվել, որ նույն մայրցամաքում կան կենսամակարդակով իրարից այդքան տարբեր երկրներ ու ինչպե՞ս է անցյալի ստրկությունը տապալել երկրների ապագան` https://tinyurl.com/ve8hpkyk

Տարածել