
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որ երկրներում է փողն ամենաշատն արժեզրկվում գնաճի հետևանքով. այս տարի Վենսուելան անգերազանցելի է՝ կանխատեսվում է, որ տարեվերջին գնաճը կհասնի 549%-ի, ինչի արդյունքում տարեսկզբին ունեցած $100-ը համարժեք է դառնում $15-ի
Պատմության մեջ հիպերինֆլյացիայի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 1946-ին՝ Հունգարիայում, երբ այն հասել էր ամսական 41․9 քվինտիլիոն տոկոսի (41,900,000,000,000,000%)

🍽️ ԱՄՆ-ում no tax on tips-ի ներքո ռեստորանների աշխատակիցները կարող են տարեկան մինչև $25,000 թեյավճար ստանալ՝ առանց հարկման. սա չի վերաբերում պարտադիր սպասարկման վճարին, ու գուցե շատ ռեստորաններ վերանայեն իրենց քաղաքականությունը՝ https://tinyurl.com/hh9zkfxy
💻 Բիլ Գեյթսի հիմնադրամը վաճառել է Microsoft-ում ունեցած բաժնեմասի 65%-ը, ինչի արդյունքում վերջինս հիմնադրամի ակտիվների մեջ իր ծավալով իջել է 4-րդ հորիզոնական. Առաջինն Ուորեն Բաֆֆեթի Berkshire Hathaway հիմնադրամն է՝ https://tinyurl.com/2p9ub8xu
🚘 Tesla-ի բաժնետոմսերը նվազել են շուկայում AI «փուչիկի» վտանգի մասին աճող մտահոգությունների պատճառով, իսկ Tesla-ն այժմ ավելի շատ AI ու տեխնոլոգիական ընկերության հետ է ասոցացվում, քան ավտոարտադրողի՝ https://tinyurl.com/bdew9v34
🥛 Հոկտեմբերին Հայաստանում 3.7% գնաճ է եղել, հատկապես թանկացել են ձեթն ու կաթնամթերքը. իսկ թե ինչպես են ընդամենը մի քանի օրում կաթնամթերք արտադրողները միահամուռ թանկացրել գները՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է՝ https://tinyurl.com/jk9h94h5
🏴 Zara-ի աշխատակիցները Black Friday-ին պատրաստվում են բողոքի ակցիաների եվրոպական 7 երկրում՝ շահաբաժինների բաշխման ծրագրի վերականգնման պահանջով, որն ընկերությունը դադարեցրել է համավարակից հետո. մի անգամ նման կերպ աշխատակիցներին հաջողվել է հասնել աշխատավարձի 20% բարձրացման՝ https://tinyurl.com/4rcfwex4
👝 Prada-ի կողմից Versace-ն 1.25 մլրդ եվրոյով գնելուց հետո վերջինիս ղեկավարումը ևս անցնում է Prada-ին. Լորենցո Բերտելլին, ով ներկայումս զբաղեցնում է խմբի մարկետինգային տնօրենի պաշտոնը, այսուհետ կդառնա նաև Versace-ի գործադիր տնօրենը՝ https://tinyurl.com/ycxevmym
💳 Visa-ն փորձնական ծրագիր է ներկայացրել ֆրիլանս աշխատողների համար, որով նրանք հնարավորություն կունենան բիզնեսներից անմիջապես stablecoin-ներով վճարումներ ստանալ` https://tinyurl.com/bdzz52xr
🤝 Revolut-ն էլ հայտարարել է բաժնետոմսերի վաճառքի մասին, իսկ գործարքում ներգրավված են եղել մի շարք խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ ու աշխատակիցներ. գործարքի և սեփական stablecoin-ների թողարկման լուրի ֆոնին ընկերության արժեքն աճել է մինչև $75 մլրդ՝ https://tinyurl.com/4fpu425w
🛒 Ու երբ բոլորն արդեն իրենց cart-երը պատրաստ սպասում են սևուրբաթյան առևտրին, OpenAI-ը ներկայացրել է shopping research գործիքը, որը ChatGPT-ի օգտատերերի համար կարող է պատրաստել անհատականացված գնումների ուղեցույց. ավելի վաղ ChatGPT-ում ներդրվել է նաև Instant Checkout ֆունկցիան, որը թույլ է տալիս հենց չատի ներսում վճարումներ կատարել՝ https://tinyurl.com/mrwn5xme
📉 Կրիպտո շուկան շատ անկանխատեսելի էր այս տարի՝ Bitcoin-ը հասավ իր պատմական առավելագույնին, իսկ այս շաբաթ կտրուկ անկում ապրեց՝ հասնելով մոտ $85,000-ի, ինչի արդյունքում մեկ օրում ներդրողները մոտ $70 մլրդ կորցրին՝ https://tinyurl.com/225ju8bz
💰 Իսկ Bitcoin-ի հիմնադիր Սատոշի Նակամատոն այս անկման արդյունքում կորցրել է իր հարստության մոտ 34%-ը՝ $47 մլրդ, եթե հաշվի առնենք ակտիվի ամենաբարձ արժեքն ու վերջին անկումը՝ https://tinyurl.com/5x2t86ff
⛏️ Եվ ինչպես փորձը ցույց է տալիս, Bitcoin-ի մայնինգն արգելող փորձերն անհաջող են. 2021-ի արգելքից հետո Չինաստանը կրկին ծավալներով առաջատարներից է՝ աշխարհում 3-րդը։ Ստորգետնյա մայնինգով են զբաղվում հատկապես էժան և առատ էլեկտրաէներգիա ունեցող շրջաններում՝ https://tinyurl.com/5cvmm5w3
🎥 Ինչ մանկություն է ունեցել, ինչպես է սկսել իր կարիերան, օգտվել առաջին նավթային «տենդից» ու դարձել իր ժամանակաշրջանի ամենահարուստ և ազդեցիկ մարդը՝ https://tinyurl.com/4u478pta