Բրիտանական ՄԻ-5 հակահետախուզության բոլոր 3800 աշխատակիցները կմասնակցեն հակաահաբեկչական գործողություններին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ: ՄԻ-5ի ղեկավարությունը խիստ սահմանափակել է իր աշխատակիցների հերթական արձակուրդները Օլիմպիադայի ժամանակ:
Մինչ օրս բրիտանական հատուկ ծառայությունները չէին հայտարարում, որ ահաբեկիչներն իրոք հարձակում են նախապատրաստում Օլիմպիադայի ժամանակ: Ըստ նրա, ահաբեկչական խմբավորումները սկսել են հարձակումների ծրագրեր մշակել Հնդկաստանում 2010թ. Համագործակցության խաղերի մեկնարկից երեք ամիս առաջ:
Ըստ Independent-ի, 2011թ. հոկտեմբերին ՄԻ-5 ահաբեկիչներին հետևելու նոր համակարգ է ներդրել: Այն ենթադրում է շուրջ 540 հազար մարդու անձի հաստատում, համագործակցություն այլ երկրների հետախուզական ծառայությունների հետ:
ՄԻ-5 հայտարարում է, որ հակաահաբեկչական գործողությունների համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի, այնուամենայնիվ, կազմակերպիչների ծախսերը արդեն 600 միլիոնից աճել են մինչև 1 միլիարդ, հայտնում է sport-express.ru-ն:





