AM
26 Մարտ 2012 - 12:34 AMT

Եվրահանձնաժողովը կողմ է Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Անտոնիո Տանժանին կողմ է հանդես եկել Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը Եվրո-2012-ի ընթացքում:

Անտոնիո Տանժանին կողմ է հանդես եկել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը նաև Ռուսաստանում կայանալիք մարզական իրադարձությունների ժամանակ, որը 2014թ. կընդունի ձմեռային օլիմպիական խաղերը, հայտնում է «Ուկրինֆորմը»:

Եվրոպայի առաջնությունը կանցնի Ուկրաինայումև Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Ուկրաինայում մրցաշարը կընդունեն Կիևը, Դոնեցկը, Լվովը և Խարկովը, իսկ Լեհաստանում՝ Վարշավան, Գդանսկը, Պոզնանը և Վրոցլավը: