AM
27 Մարտ 2012 - 07:30 AMT

EURO-2012-ն ընդունող երկրների պատվին «King Power UEFA EURO 2012» բացառիկ ժամացույցներ են մշակվել

2012թ. Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկրների պատվին մշակված «King Power UEFA EURO 2012» երկու բացառիկ ժամացույցները ներկայացվել են Կիևում: Դրանցից մեկը պատրաստված է ոսկուց և երկնագույն երանգի կերամիկայից` ուկրաինական դրոշի կապույտ և դեղին գույներով, իսկ մյուսը` տիտանից և կարմիր երանգի կերամիկայից` լեհական դրոշի գույներով:

Ընդհանուր առմամբ կպատրաստվի 250 ուկրաինական ժամացույց` յուրաքանչյուրը 26 հազար եվրո արժողությամբ, ինչպես նաև 500 լեհական` 14 հազարական եվրո արժողությամբ, հաղորդում է Ուկրաինա տեղեկատվական կենտրոնը: