Սան Պաուլո նահանգի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել արգելել մուտքը մարզադաշտ «Քորինտիանսի» և «Փալմեյրասի» երկրպագուների կազմակերպված խմբավորումներին:
Նման կոշտ միջոցներ են ընդունվել այն բանից հետո, երբ երկու ակումբների ավելի քան 500 երկրպագուների բախման արդյունքում սպանվել է երկրպագուներից մեկը:
Արգելքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել պատահարի բոլոր մանրամասները և չեն պատժվել մեղավորները: Բախումը կազմակերպվել է երկրպագուների կողմից ինտերնետի միջոցով և տեղի է ունեցել խաղից մի քանի ժամ առաջ:
Հրազենային վնասվածքի արդյունքում հիվանդանոցում մահացել է «Փալմեյրասի» երկրպագու Անդրե Ալվես Լեզոն, հաղորդում է sovsport.ru-ն:





