Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ նրա երազանքն է հավաքականի հետ մտնել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ և խաղադաշտում հանդես գալ իր որդու հետ:
Աջ պաշտպանը այս տարվա նոյեմբերին կնշի իր 40-ամյակը, և ուսանողներին հետաքրքրեց, թե նա դեռ որքան ժամանակ կկրի հավաքականի մարզաշապիկը. «Ստույգ չեմ կարող ասել, թե դեռ ինչքան հանդես կգամ հավաքականում, բայց որքան ուժ ունեմ կփորձեմ օգտակար լինել մեր թիմին»:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինսայանն էլ հուսով է, որ Հովսեփյանը դեռ երկար տարիներ կխաղա թիմում: «Նրա ներկայությունը խաղադաշտում շատ կարևոր է և ինձ համար և թիմի»,- նշել է նա:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ խոստովանել է, որ Հովսեփյանն այն ֆուտբոլիստն է, որին «ցանկանում է հավերժ տեսնել ավագի թևկապով»:





