ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Մարկո դել Ներոն իր կարծիքն է հայտնել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու ուղղությամբ Բրազիլիայի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
«Վստահ եմ, որ բրազիլական կառավարությունը կկատարի իր բոլոր պարտավորությունները: Յոզեֆ Բլատտերն արդեն բանակցություններ է վարել երկրի նախագահի հետ, և ամեն ինչ, անխոս, կկատարվի»,- ասել է Ներոն, հաղորդում է sports.ru-ն:
Նրա կարծիքով` լավ առաջնություն կազմակերպելու համար անհրաժեշտ է հետևել ՖԻՖԱ-ի խորհրդատվություններին. «Բայց մենք չենք կարող անել այն ամենը, ինչի մասին մեզ խնդրում են, որովհետև որոշ բաներ թույլ չեն տալիս իրականացնել տեղական օրենքները: Եվ եթե Բրազիլիան կատարի ՖԻՖԱ-ի խնդրածի 80 տոկոսը, ամեն ինչ լավ կլինի»:





