ՖԻՖԱ-ի պատվիրակությունը տեսչական այցով կմեկնի Կրասնոդար ապրիլի 10-ին: Կրասնոդարն առաջինն է ՌԴ-ում, որ հյուրերին կներկայացնի 2018թ ֆուտբոլի ԱԱ հայեցակարգը:
Տեսուչներին կներկայացվեն արդեն գոյություն ունեցող և կառուցվող օբյեկտները` մարզադաշտերը, մարզումային տարածքները, մասնակից-հավաքականների բազաները, հյուրանոցները, ֆան-տարածքները:
Պատվիրակները պետք է գնահատեն 5 չափանիշներ` ենթակառույցով ապահովվածությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, աշխարհի առաջնության անցկացման հայեցակարգը, նախապատրաստական ներդրումային ծրագիրը, աշխարհի առաջնության ժառանգության արդյունավետ օգտագործումը:
Նրանց գնահատականը կազդի 11 քաղաքների ընտրության վրա, որոնք արդեն 2012թ սեպտեմբերին «թեկնածուի» կարգավիճակը կփոխարինեն «կազմակերպչի» կարգավիճակով:
Տվյալ պահին ԱԱ խաղերը մտադիր են ընդունել 13 քաղաքներ` Մոսկվան, Սանկտ Պետերբուգը, Կալինինգրադը, Նիժնի Նովգորոդը, Յարոսլավլը, Սամարան, Կազանը, Վոլգոգրադը, Սարանսկը, Սոչին, Կրասնոդարը, Դոնի Ռոստովը և Եկատերինբուրգը, հաղորդում է gazeta.ru-ն:





