AM
28 Մարտ 2012 - 10:30 AMT

Մինչև ԵԱ մեկնարկը Լեհաստանում կիրացվի ճանապարհային ներդրումների միայն 40 տոկոսը

Մինչև 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկը, Լեհաստանում իրականացված կլինեն ճանապարահային ներդրումային աշխատանքների 40 տոկոսը և արդաիականացված կլինի միայն մեկ երկաթուղային ճանապարհ:

Սեյմի պատգամավոր, ենթակառուցվածքների հարցերով հանձնաժողովի անդամ Յանուշ Պեխոցինսկին ընդգծել է, որ լեհական քաղաքները կապված չեն լինելու երկաթուղիով կամ ավտոմեքենայի համար նախատեսված ճանապարհով:

Ավելի վաղ Լեհաստանի տրանսպորտի նախարար Սլավոմիր Նովակը որպես ճաապարհաշինարարության գրաֆիկից ետ մնալու պատճառներ նշել էր 2010թ աշնան և 2011թ գարնան հորդառատ անձրևները, որոնք խիստ դժվարացնում էին շինարարների աշխատանքները, ինչպես նաև շինարարական ընկերությունների ֆինանսական դժվարությունները և հանձնարարությունները ժամանակին կատարելու համար համապատասխան մոբիլիզացիայի բացակայությունը, հաղորդում է sport-express.ru-ն: