AM
29 Մարտ 2012 - 06:52 AMT

Սեղանի թենիսի ԱԱ-ում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Ադրբեջանի հանդեպ

Դորտմունդում սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության չորրորդ դիվիզիոնի N խմբի վերջին խաղում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի հանդեպ:

Մուրադ Ասատրյանը 3:0 հաշվով հաղթել է Ֆագրադ Իսմայիլովին, Մուրադ Ղուկասյանը նույն հաշվով առավելության է հասել Ռամիլ Ջաֆարովի հանդեպ: Ալեքսանդր Դիարյանը 3:1 հաշվով պարտության է մատնել Ռուստամ Ալիևին: Հայաստան – Ադրբեջան հանդիպումն ավարտվել է 3:0: N խմբի առաջատարը Ղազախստանի հավաքականն է 10 միավորով, Հայաստանը 8 միավորով երկրորդ տեղում է, լավագույն եռյակը եզրափակում է Նոր Զելանդիան դարձյալ 8 միավորով: