Վրոցլավի «Շլենսկա»-ի ֆուտբոլիստները չեն կարողանա լեհական առաջնության առաջիկա խաղն անցկացնել Վրոցլավի Մունիցիպալ արենայում, որը կառուցվել է Եվրոպայի 2012թ. ֆուտբոլի առաջնության եզրափակչի համար: Նման որոշման պաշտոնական պատճառը խոտածածկի փոխարինումն է, ու արտաքին ճակատամասի մաքրման անհրաժեշտությունը:
Ոչ պաշտոնապես ասվում է, որ մարզադաշտը փակ կլինի ցանկացած ֆուտբոլային իրադարձությունների համար, քանի որ ՈւԵՖԱ-ն դժգոհ է օբյեկտի էներգետիկ ապահովումից:





