AM
29 Մարտ 2012 - 07:23 AMT

Կալլե Զաուերլանդ. Եթե Արթուրը հաղթի Վիլչևսկուն, նա կկարողանա հանդիպել Շտիգլից-Գրովս մենամարտի հաղթողի հետ

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փրոմոութեր Կալլե Զաուերլանդը հայտարարել է, որ Վիլչևսկու հետ մենամարտը Աբրահամին կտա ամեն ինչ կամ ոչինչ, նա անպայման պետք է հաղթի լեհ բռնցքամարտիկին:

«Եթե Արթուրը հաղթի շաբաթ օրը, ապա ամենաբարձ տեղը կստանա WBO վարկանիշում: Բացի այդ, նա իրավունք կստանա հանդիպելու Շտիգլից-Գրովս հանդիպման հաղթողի հետ»:

Արթուր Աբրահամի և Պետր Վիլչևսկու միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Գերմանիայի Կիլ քաղաքում: