ՈՒԵՖԱ-ն հակված է նրան, որպեսզի չօգտագործի գոլերի էլեկտրոնային ֆիքսման համակարգը Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերում, նույնիսկ եթե դա ներմուծվի համաշխարհային ֆուտբոլի մեջ:
ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է որպես նման համակարգի ներմուծման այլընտրանք նշանակել երկու լրացուցիչ մրցավարներ՝ գոլերն արձանագրելիս գլխավոր մրցավարին գնելու համար: Հիմա երկու համակարգերը թեստավորում են անցնում, էլեկտրոնային տեխնոլոգիան կիրառելու մասին որոշումը կընդունվի հուլիսին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) նիստում: Միաժամանակ, Ինֆանտինոն հավելել է, որ նույնիսկ հարցի դրական լուծման դեպքում համակարգի կիրառումն անպայման չի լինի:
«Եթե համակարգը հաստատվի հուլիսի 2-ին, ապա սկզբից կնայենք, թե ինչպես է այն աշխատում, որքան բարդ է կամ հակառակը և միայն հետո կդնենք այն մեր գործադիր հանձնաժողովի քննարկմանը: Մեզ ավելի շատ դուր է գալիս երկու լրացուցիչ մրցավարներ մտցնելու գաղափարը, և եթե IFAB-ը հաստատի այն, ապա մենք ավելի լավ է օգտվենք դրանից»,- նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղարն ուշադրություն է դարձրել նրա վրա, որ լրացուցիչ մրցավարներ ներմուծելն առավելություն ունի. «Գոլերի արձանագրման էլեկտրոնային համակարգն ընդունակ է միայն պատասխանել այն հարցին, թե հատել է արդյոք գնդակը դարպասի գիծը, իսկ լրացուցիչ դատավորները կարող են օգնել գլխավոր մրցավարին խաղի այլ պահերում ևս»:





