AM
29 Մարտ 2012 - 10:14 AMT

ԱՀԿ-ն արգելել է ծխելը 2014-ի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի սպորտային օբյեկտներում

Առողջության համաշխարհային կազմակերպությունը և «Սոչի 2014» կազմկոմիտեն որոշում են ընդունել արգելել ծխելը 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի ժամանակ:

«Խաղեր առանց ծխախոտի» ռազմավարության իրականացման շրջանակներում Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցչության ղեկավար Լուիջի Միգլիորինին Սոչիի Օլիմպիական այգում տեղադրել է «Ծխելուց ազատ քաղաքի» առաջին նշանը, հաղորդում է sport-express.ru-ն:

Սոչիում խաղերի ժամանակ ծխելը կարգելվի բոլոր օլիմպիական և պարալիմպիկ օբյեկտների տարածքում, բացառությամբ հատուկ հատկացված և պիտակավորված գոտիների: Ծխելու համար տեղերն այնպես էլ պատրաստվելու, որպեսզի լիովին բացառեն Օլիմպիադայի չծխող հյուրերի և մասնակիցների անհարմարությունը:

«Սոչի 2014» կազմկոմիտեն մտադիր է Սոչիի Օլիմպիադան դարձրնել հաշվով 12-րդ խաղերը, որոնք ազատ են ծխախոտի ծխից, և ընդհանուր առմամբ ծխելուց զերծ պահել ավելի քան 155 հազար մարզիկների, սպորտային պատվիրակությունների ներկայացուցիչների և կամավորների: