EURO – 2012-ի մեկնարկից 70 օր առաջ ՈՒԵՖԱ-ն վերջնականապես ընտրել է այն ընկերությանը, որը կզբաղվի առաջնության բացման և փակման արարողությունների բեմադրությամբ: Ինչպես գրում է TMNews-ը, առաջիկա մրցաշարի գործընկեր դառնալու պատիվը բաժին է ընկել Filmmaster Events/Filmmaster Group հանրահայտ ընկերությանը, որը նման միջոցառումների կազմակերպման հարուստ փորձ ունի:
Եվրոպայի առաջնության բացման և փակման արարողությունների տևողությունը կլինի 15 և 10 րոպե: Միջոցառումներին կմասնակցեն 1600 կամավորներ` 800 հոգի հունիսի 8-ին Լեհաստանում առաջնության բացմանը և 800 հոգի հուլիսի 1-ին Ուկրաինայում փակմանը: Առաջնության փակման ժամանակ` եզրափակիչ սուլոցից հետո տեղի կունենա նաև Գավաթի հանձնման 25-րոպեանոց արարողություն:
«Գործն այլևս չի եռում, բայց մանրամասները չեմ կարող պատմել, չէ էր սցենարը պետք է գաղտնի մնա: Սակայն վստահեցնում եմ, որ արարողությունները անմոռանալի տպավորություն կգործեն»,- մեկնաբանել է «Եվրո-2012 Ուկրաինա» ՄՕԿ տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:





