AM
30 Մարտ 2012 - 07:28 AMT

Վլադիմիր Կլիչկոյի օլիմպիական մեդալը վաճառվել է 1 մլն դոլարով

Վլադիմիր և Վիտալի Կլիչկոները բարեգործական աճուրդ են անցկացրել: Աճուրդում Վլադիմիր Կլիչկոն, որը WBO/IBO /IBF /WBA վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր է, վաճառքի է հանել իր ոսկե մեդալը, որը նվաճել էր 1996 թվականի Օլիմպիադայում:

Գնորդը, որի անունը չի հրապարակվում, աճուրդից անմիջապես հետո վերադարձրեց մեդալը Կլիչկոյին որպես հարգանքի նշան, քանի որ ցանկանում է, որ մեդալը մնա Կլիչկոների ընտանիքում:

«Այդ մեդալը հաջողություն բերեց ինձ և Վիտալիին: Այն դարձավ մեր հաջողության հիմքը պրոֆիում, բանալին, որը մեր առջև շատ դռներ բացեց: Մեր երազանքն իրականություն դարձավ: Իսկ այսօր մեդալի վաճառքից ստացված գումարով մենք կկարողանանք իրականություն դարձնել հարյուր հազարավոր ուկրաինացի երեխաների երազանքը»,-Կլիչկոյի խոսքոն է մեջբերում boxingscene.com-ը: