ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն մերժում է իր կազմակերպության հասցեին մշտապես հնչող մեղադրանքները:
«ՖԻՖԱ-ն ֆուտբոլային ոստիկանություն է և երբեմն ընդունում է որոշումներ, որոնք այնքան էլ տարածված չեն: Մյուս կողմից ՖԻՖԱ-ն իր եկամուտի 1/3 ծախսում է ամբողջ աշխարհում ֆուտբոլի զարգացման վրա: Այստեղ նույն կերպ է, ինչ կառավարությունների հարցում. մարդիկ նրանց քննադատում են ամեն ինչի համար և միշտ ավելին սպասում»,- ասել է Վալկեն, հաղորդում է championat.com-ը:
Նրա խոսքով` ՖԻՖԱ-ն շատ բան է անում համաշխարհային ֆուտբոլի համար, բայց ոչ ոք չի ուզում նկատել դա. «Եթե դուք խոսեք ֆուտբոլային դպրոցների ներկայացուցիչների հետ, նրանք ձեզ կասեն, թե ինչպես է ՖԻՖԱ-ն օժանդակում ֆուտբոլին, ինչ ուշադրությամբ է զբաղվում անչափահասների փոխադրմամբ, մեր բժշկական ծրագրերի մասին: Բայց կարծում եմ` դա կարևոր է նրանց համար, ովքեր զբաղվում են ֆուտբոլով, այլ ոչ թե մեդիայի»:





