AM
30 Մարտ 2012 - 08:21 AMT

Խորվաթիայի հավաքականը արդեն ժամանել է Բուենոս Այրես և պատրաստվում է Դևիսի գավաթի ¼ եզրափակչին

Խորվաթիայի թենիսի հավաքականը արդեն ժամանել է Բուենոս Այրես, որտեղ ապրիլի 6-8 Parque Roca արենայում Դևիսի գավաթի ¼ եզրափակչում կխաղա Արգենտինայի դեմ:

Մարինա Չիլիչը, Իվո Կարլովիչը, Անտոնիո Վեիչան և Լովրո Զովկոն` ավագ Ժելկո Կրայանի գլխավորությամբ մարզում են անցկացրել:

Parque Roca-ում Դևիսի գավաթի խաղերին պատրաստվում են նաև արգենտինացիները: Արգենտինական հավաքականի ավագ Մարտին Հայտեն ընդգծել է, որ ինքը ծրագրում է, որ Դավիթ Նալբանդյանը 2 խաղ անցկացնի միայնակ և զուգախաղում:«Իհարկե, լավագույն տարբերակ է, երբ թենիսիստը խաղում է բոլոր երեք օրերին: Սակայն Դևիսի գավաթի խաղերն ընթանում են լարված պայքարում և մարզիկները ֆիզիկապես հոգնում են, ուստի և նրանց հանգստանալու հնարավորություն է տրվում»,-ընդգծել է ավագը:

Հայտեն հայտարարել է, որ առաջին օրը, ամենայն հավանականությամբ, կխաղան Խուան Մարտին Դել Պոտրոն և Նալբանդյանը:

«Դևսիս գավաթից հետո ես մտադիր եմ մի փոքր հանգստանալ, քանի որ վերջերս շատ մրցաշարերի եմ մասնակցել»,-խոստովանել է Նալբանդյանը:

Արգենտինայի հավաքականի կազմում կխաղան նաև Խուանե Մոնակոն և Էդուարդո Շվանկը: