AM
30 Մարտ 2012 - 10:40 AMT

EURO- 2012-ի բացման և փակման արարողությունը կպատրաստի իտալացի բեմադրիչ Մարկո Բալիկը

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման և փակման արարողությունը, որն այս ամռանը տեղի կունենա Լեհաստանում և Ուկրիանայում, կպատրաստի իտալացի բեմադրիչ Մարկո Բալիկը: Նրա «Ֆիլմմաստեր գրուփ» ընկերությունը միջազգային առաջատար է խոշոր տեսարանային իրադարձությունների ռեժիսուրայի մեջ:

EURO- 2012-ի բացման արարողությունը կկայանա հունիսի 8-ին Վարշավայի Ազգային մարզադաշտում՝ տանտերերի և Հունաստանի հավաքականի առաջին հանդիպումից առաջ: Առաջնության փակումը տեղի կունենա Կիևում հուլիսի 1-ին: Ինչպես հաղորդել է «Ֆիլմմաստեր գրուփ» ընկերությունը, հանդիսավոր արարողություններին կմասնակցեն 800 կամավորներ: Պարողների, մարմնամարզիկների, աճպարարների և դերասանների քաստինգն արդեն մեկնարկել է: Հայցորդներին ներկայացվող գլխավոր պահանջն է՝ առույգությունը և միլիոնավոր հանդիսատեսների առջև ելույթ ունենալու պատրաստակամությունը:

Բալիկը զբաղվել է 2006-ին Թուրինում բաց և փակ ձմեռային Օլիմպիական խաղերի արարողությունները կազմակերպելով, մի քանի տարի հանդես է եկել որպես Վենետիկի դիմակահանդեսի գեղարվեստական ղեկավար:

Նրա կողմից կազմակերպված վերջին արարողություններից է Թուրինում «Յուվենտուս» ակումբի մարզադաշտի բացումը: