AM
30 Մարտ 2012 - 11:18 AMT

Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություններում հանդես կգան 19 հայ մարզիկներ

2012թ ապրիլի 5-9-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություն: Հայաստանը կներկայացնեն 19 մարզիկներ: Պատանիների կազմում հայտավորված են 11 մարզիկներ, իսկ երիտասարդների` 8: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում:

Բուխարեստ կմեկնեն նաև մարզիչներ Հայկ Ավետիսյանը, Վալերիկ Մադոյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: