AM
30 Մարտ 2012 - 13:00 AMT

Կալլե Զաուերլենդ. Եթե Աբրահամը զիջի Պյոտր Վիլչևսկուն, ապա ես խորհւորդ կտամ նրան ավարտել կարիերա

Գերմանացի փրոմոութեր Կալլե Զաուրլենդը հայտարարել է, որ եթե Արթուր Աբրահամը, որի շահերը նա ներկայացնում է, պարտություն կրի Պյոտր Վիլչևսկուց, ապա նա խորհուրդ կտա Աբրահամին ավարտել կարիերան: Աբրահամ-Վիլչևսկի մենամարտը կկայանա մարտի 31-ին գերմանական Քիլում:

Աբրահամը խոստովանել է, որ գալիք մենամարտից առաջ պրեսինգ է զգում:

«Ճնշումը, իհարկե, շատ մեծ է: Բոլորն ինչ-որ բանի են սպասում ինձանից այս մարտում: Դա նման է ընտրության՝ ամեն ինչ կամ ոչինչ»: