Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում միավորները կիսել է Իլդար Խայրուլլինի հետ` Ռուսաստան: Խաղն ավարտվել է 40-րդ քայլին:
Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով խաղում է Լաուրեն Ֆրենսինեի դեմ` Ֆրանսիա: Երկու շախմատիստներն էլ ունեն 7 միավոր և պայքարում են առաջին եռյակում տեղի համար:
Տիգրան Պետրոսյանը խաղում է Բաադուրա Ջոբավեի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Եվգենի Նայերի, Զավեն Անդրիասյանը` Նիկլասու Խուսչենբետուի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցն է Մաթեյ Սեբենիկը, Արման Փաշիկյանինը` Վլադ-Քրիստիան Ջիանուն, Հեվհաննես Գաբուզյանինը` Նիկիտա Մայրովը:
Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը խաղում են Միշել Գոդենի և Դարիուս Սուիերցի դեմ:





