AM
1 Ապրիլ 2012 - 13:32 AMT

Պետեր Վիլշևսկի. Երբեմն Աբրահամն այնքան «կեղտոտ» էր հարվածում, որ մեջքս դեռևս ցավում է

Լեհ բռնցքամարտիկ Պետեր Վիլշևսկին, ով ապրիլի 1-ին գերմանական Քիլ քաղաքում պարտություն է կրել Արթուր Աբրահամից, հակառակորդի հարվածները «կեղտոտ» է կոչել:

«Սա շատ բարդ մենամարտ էր: Արթուրն իրեն հրաշալի դրսևորեց: Աբրահամն ունի հուժկու, տեխնիկական հարվածներ և կոմբինացիաներ: Դրա համար ես փորձում էի պահպանել հեռավորությունը, որպեսզի թույլ չտայի նրան հարվածել»,-լեհ բռնցքամարտիկի խոսքը հաղորդում է sportbox.ru-ն:

Վիլշևսկին խոստովանել է, որ երբեմն Աբրահամն այնքան «կեղտոտ» էր հարվածում, որ մեջքս դեռևս ցավում է: «Կարծում եմ, որ մրցավարի կողմից արված նախազգուշացումը ճիշտ կողմին չէր ուղղված»: