AM
2 Ապրիլ 2012 - 07:46 AMT

Դավիթ Նալբանդյանն ու Էդուարդո Շվանկը առաջին մարզումն են անցկացրել Tenis Club Argentino-ում

Դավիթ Նալբանդյանն ու Արգենտինայի հավաքականում նրա գործընկեր Էդուարդո Շվանկը առաջին մարզումն են անցկացրել Բուենոս Այրեսի Tenis Club Argentino-ում: Խուան Մարտին Դել Պոտրոն և Խուան Մոնակոն կմիանան Արգենտինայի հավաքականին այսօր:

Թենիսիստները պատրաստվում են Դևիսի գավաթի մենամարտին, որը տեղի կունենա ապրիլի 6-8 Բուենոս Այրեսում, Parque Roca արենայում Խորվաթիայի հավաքականի դեմ:

Ավելի վաղ Արգենտինայի թիմի ավագ Մարտին Հայեն հայտարարել է, որ հավանաբար, Նալբանդյանն ու Դել Պոտրոն կխաղան առաջին խաղերում, հետո Նալբանդյանը Շվանկի հետ հանդես կգա զուգախաղում: