2014-ի ձմեռային Օլիմպիադային նախապատրաստվելու շրջանակներում Սոչիում ակտիվ կառուցվում է նոր ենթակառուցվածք:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք 819 օբյեկտներ, որոնք կառուցվում են Սոչիի տարածքում: Վերելք է նկատվում քաղաքի ենթակառուցվածքի զարգացման մեջ: Օլիմպիական շինարարությունն ընթացիկ տարում կհասնի իր կիզակետին: Ծովային տաքսու համար արդեն շահագործման են դրվել չորս նավահանգստային կետեր, ևս չորսը կկառուցվեն 2013-ին»,- Անատոլի Պախոմովի խոսքերը հաղորդում է Ինտերֆաքսը:
Նրա խոսքով, բոլոր օբյեկտների կառուցումը նախատեսվում է ավարտել 2013-ին: Նոր ենթակառուցվածքային բազան թույլ կտա Սոչիին մրցակցել առաջատար համաշխարհային հանգստավայրերի հետ, ասել է քաղաքագլուխը:





