AM
3 Ապրիլ 2012 - 08:05 AMT

Ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են առաջին վարկանիշային մրցաշարին

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները շարունակում են նախապատրաստվել առաջին վարկանիշային մրցաշարին, որը տեղի կունենա Սոֆիայում ապրիլի 20-22: Ապրիլի 5-ից Երևանում կանցկացվի ուսումնամարզական հավաք: Ըմբիշները ևս երկու վարկանիշային մրցաշարեր կանցկացնեն Չինաստանում և Ֆինլանդիայում, հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Բուլղարիայի և Ֆինլանդիայի մրցաշարերում վարկանիշային կլինեն 1-ին և 2-րդ տեղերը, իսկ Չինաստանում` 1-3:

Նշենք,որ առայժմ ուղեգիր ունեն Արսեն Ջուլֆալակյանը` հունահռոմեական ըմբշամարտ, 74 կգ, և Միհրան Ջաբուրյանը` ազատ ըմբշամարտ, 55կգ :

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանը ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Բուլղարիա կմեկնեն Նարեկ Սանոյանը` 60 կգ ք/կ, 2012թ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը 66 կգ ք/կ, Սուրեն Մարկոսյանը` 74 կգ ք/կ, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը` 84 կգ ք/կ, Էդգար Ենոքյանը` 96 կգ ք/կ, Ռուսլան Բասիևը` 120 կգ ք/կ:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ կազմն ավելի ուշ պարզ կդառնա: