AM
3 Ապրիլ 2012 - 08:47 AMT

Պետեր Վիլշևսկի. Գերմանիայում մրցավարներն աչք են փակում` թույլ տալով, որ Աբրահամը հաղթի կեղտոտ հարվածներով

Միջին քաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոն Պետեր Վիլշևսկին, ով նախորդ շաբաթ Գերմանիայում պարտություն է կրել Արթուր Աբրահամից, մեղադրել է մրցակցին կեղտոտ հնարքներ օգտագործելու մեջ:

«Ցավոք, մրցավարը ոչինչ չէր ձեռնարկում, երբ Աբրահամը խփում էր ծոծրակիս:Անդրե Ուորդի դեմ մենամարտում մրցավարը հյուրին հասկացրեց, որ նման քայլերի համար նախազգուշացումներ է անելու: Եվ նա իսկապես չէր հարվածում ծոծրակին»,-Վիլշևսկու խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:

Լեհ բռնցքամարտիկը խոստովանել է, որ ոչ ոք չի տեսել տիպիկ Աբրահամին, և նա իրեն շատ ավելին կարող է թույլ տալ. «Գերմանիայում մրցավարներն անընդհատ աչք են փակում` թույլ տալով, որ Աբրահամը հաղթի կեղտոտ հարվածներով»:

Մրցավարների որոշմամբ`Վիլշևսկին Աբրահամին զիջել է 118:109, 118:109, 119:108