ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն աշխատանքային այցով կմեկնի Բրազիլիա` 2014թ Աշխարհի առաջնության կազմկոմիտեի համար իրադարձությանը նախապատրաստումների դանդաղ ընթացքի մասին վիրավորական արտահայտություններից 1 ամիս անց, հաղորդում է championat.com-ը:
Ապրիլի 11-ին նա մասնակցելու է բրազիլական սենատի լսումներին, որտեղ օրենք է ընդունվելու, համաձայն որի համաշխարհային իրադարձության ընթացքում մարզադաշտերում կթույլատրվի ալկոհոլային խմիչքների վաճառքը:
Ավելի վաղ Վալկեն հայտարարել է, որ Բրազիլիային պետք է «աքացի» տալ, որպեսզի նախապատրաստական աշխատանքների տեմպերն արագանան: Ավելի ուշ ֆրանսիացին ներողություն է խնդրել` ասելով, որ խնդիրը թերի թարգմանությունն էր:





