AM
4 Ապրիլ 2012 - 14:28 AMT

Վարդան Մինասյանը Բելգիայում կմասնակցի ՈւԵՖԱ-ի սեմինար-հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ կմասնակցի ՈւԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպմանը:

Հանդիպման նպատակն է քննարկել և մշակել մարզչական որակավորումը ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ: Այնուհետև Մինասյանը կմեկնի Հոլանդիա, որտեղ կհետևի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովի խաղային և մարզումային ընթացքին, կհանդիպի և կզրուցի նրա հետ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: