AM
5 Ապրիլ 2012 - 08:23 AMT

Խորեն Բայրամյան. «Ռոստովը» պետք է ընդհատի հակառակորդի դաշտում անհաջողությունների շարքը

«Ռոստովի» կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Ամկարի» հետ խաղի նախօրեին նշել է թիմի մարտական տրամադրությունը: Ըստ նրա, «Ռոստովը» պետք է ընդհատի հակառակորդի դաշտում անհաջողությունների շարքը:

«Աշխատանքն ընթանում է ըստ ծրագրի: Տրամադրությունը միանգամայն նորմալ է, մարտական: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտավոր են դուրս հաղթահարել անհաջողությունները»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Մեզ հետաքրքիր խաղ է սպասում, հարկավոր է ամեն գնով կրկնել նախորդ տարվա հաջողությունը Պերմում», ասել է կիսապաշտպանը:

Երկրի առաջնությունում «Ռոստովը» 42 միավորով 11-րդ տեղում է: