«ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին Ուկրաինայի համար արել է ավելին, քան անկախության շրջանում ԵՄ բոլոր պաշտոնյաները», հայտարարել է Ուկրաինայում EURO-2012-ի կազմկոմիտեի ղեկավար Մարկիան Լուբկիվսկին:
Նա ընդգծել է, որ առաջնությանը նախապատրաստվելով, ուկրաինացիները նոր ստանդարտների են տիրապետել ոչ միայն ենթակառույցների ոլորտում`ժամանակակից մարզադաշտերի, օդանավակայանների, հյուրանոցների, այլ նաև մարդկանց առօրյայի վերաբերյալ:
«Մեզ համար այս նախագիծը բարդ նախագիծ իրականացնելու փորձ է: Հենց դրա համար էլ Եվրո-2012-ը Ուկրաինայի համար ունի պատմական նշանակություն»,-մեկնաբանել է Լուբկիվսկին:
Նա շնորհակալություն է հայտնել ՈւԵՖԱ-ին և Միության նախագահին համագործակցության համար, հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:





