Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը կընդլայնի իր հնարավորությունները, իհարկե, միայն Օլիմպիական խաղերի ընթացքում: Խաղերի կազմակերպիչները կառուցել են լրացուցիչ տերմինալ հատուկ օգոստոսի 13-ի համար: Հենց այդ օրը Լոնդոնից կմեկնի ավելի քան 50 հազար մարզիկ և Օլիմպիադայի հյուրեր:
Նրանց մեկնումից հետո, օժանդակ տերմինալը կապամոնտաժվի և օդանավակայանը կվերադառնա իր նախկին, հագեցած գրաֆիկին, հաղորդում է podrobnosti.ua-ն:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կտևեն մինչև օգոստոսի 13-ը:





