Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ: «Քանի որ վնասվածքս թեթև էր, կարողացա շուտ վերականգնվել և հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ», – ասել է Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մխիթարյանը օրեր առաջ վնասվածք էր ստացել Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ: Առաջիկա հանդիպումը, որին Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի, տեղի կունենա ապրիլի 7-ին: Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում «Շախտյորն» ընդունելու է Կիևի «Դինամոյին», որը 67 միավորով գլխավորու է մրցաշարային աղյուսակը: «Շախտյորը» 64 միավորով 2-րդ տեղում է:





